Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս է հարկավոր սնվել ձմռանը. 5 խորհուրդ. news.am
Ձմռանը մարդու օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, իսկ վիրուսներով վարակվելու հավականությունը՝ աճում։ Այդ իսկ պատճառով ձմռանը ճիշտ սնվելը շատ կարեւոր է՝ նույնիսկ ավելի կարեւոր, քան տարվա այլ եղանակներին։
Այն մասին, թե ինչպես է պետք սնվել ձմռանը, լրագրողներին դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն է պատմել։
1. Համեմունքներ
Ձմռանը, դիետոլոգի խոսքով, հարկավոր է սննդակարգում համեմունքներ ներառել, մանավանդ՝ քրքում, կոճապղպեղ, կարդամոն եւ կծու պղպեղ։ Այս համեմունքները ո՛չ միայն սննդին յուրահատուկ համ են հաղորդում, այլեւ տաքացնում են օրգանիզմը եւ շատ օգտակար են։ Եթե չկան հակացուցումներ, այս համեմունքները կարելի է ավելացնել ինչպես սննդի մեջ, այնպես էլ՝ խմիչքների։
2. Ապուրներ
Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տալիս ձմռանը տաք ապուրներ եւ հեղուկ ճաշեր ուտել. դրանք նույնպես շատ օգտակար են օրգանիզմի համար՝ մանավանդ ցրտին։ Հեղուկներ խմելու մասին ձմռանը նույնպես մոռանալ չի կարելի, քանի որ դրանք նպաստում են իմունային համակարգի ուժեղացմանը եւ արագացնում են նյութափոխանակությունը։
3. Ցիտրուսներ
Ձմռանը նաեւ պետք է սննդակարգում անպայման ցիտրուսներ ներառել, քանի որ դրանք փոքր քանակությամբ կալորիաներ եւ մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ են պարունակում, մասնավորապես՝ վիտամին C, որը ձմռանն անհրաժեշտ է՝ օրգանիզմը վարակներից պաշտպանելու համար։
4. Լոբեղեն
Լոբեղենը բուսական սպիտակուցների հիանալի աղբյուր է՝ շատ օգտակար ձմռան ամիսներին։ Այս իսկ պատճառով, դիետոլոգը խորհուրդ է տալիս ձմռան սննդակարգում անպայման լոբի, ոսպ եւ սիսեռ ներառել։ Իսկ որպեսզի օրգանիզմը դրանք ավելի լավ ընդունի՝ եփելուց առաջ դրանք ջրում թրջել եւ բաց կափարիչով եփել։
5. Բանջարեղեն
Ձմռանը դիետոլոգը խորհուրդ է տալիս «լոկալ»՝ տեղական բանջարենին նախապատվություն տալ, ցանկալի է սեզոնայինին՝ կաղամբին եւ գազարին։ Կարտոֆիլ նույնպես կարելի է ուտել՝ եփած կամ խորոված, բայց ոչ տապակած։
Վարդանուշ Պետրոսյանը բանջարեղենների մեջ առանձնացրել է հատկապես հայկական դդումը, որը հակաօքսիդանտների եւ բջջանյութի հիանալի աղբյուր է։
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
19.11.2014 